Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Զանգել են, հանդիպել են, հորդորել են այսինչ բանը չանել, թե չէ կլինի այնինչ բանը. ԱԺ նախագահը՝ սպառնալիքների մասին

Զանգել են, հանդիպել են, հորդորել են այսինչ բանը չանել, թե չէ կլինի այնինչ բանը. ԱԺ նախագահը՝ սպառնալիքների մասին

17:50 | 14.11.2019 | Քաղաքականություն

Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ով է կանգնած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի նկատմամբ սպառնալիքների հետեւում: Այս մասին այսօր՝ նոյմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ես տեղյակ եղել եմ, որ սպառնալիքներ հնչել են եւ այդ մասին տեղեկացրել ենք  իրավապահներին: Վարչապետը անհրաժեշտ համարեց այդ մասին մեկ անգամ էլ բարձրաձայնել ԱԺ ամբիոնից: Եթե անհրաժեշտ համարեց, վստահ եմ, որ դրա կարիքը կար: Իրավապահներին դիմել են օրեր առաջ:

Ես կրկնում եմ վարչապետին, որ որեւէ մեկը չի կարող երեւակայել, որ կարող են այսպիսի սպառնալիքների լեզվով խոսել պատգամավորների հետ եւ փորձել այդ ճանապարհով կարգել այն կարգավորումները, որը մեր քաղաքական ուժը մտադիր է անել օրինաստեղծ հարթությունում: Զանգել են, հանդիպել են, հորդորել են այսինչ բանը չանել, թե չէ կլինի այնինչ բանը»,-ասաց Միրզոյանը:

Նշենք, որ խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի մասին է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси