Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Չիկագոյում սառնամանիքները հասել են 33-ամյա վաղեմության ռեկորդը գերազանցող նիշի

Չիկագոյում սառնամանիքները հասել են 33-ամյա վաղեմության ռեկորդը գերազանցող նիշի

17:54 | 13.11.2019 | Հասարակություն

Սիբիրից եկած օդային զանգվածները ռեկորդային սառնամանիքներ եւ առատ ձյուն են առաջացրել Միացյալ Նահանգների արեւելյան մասում։ Ինչպես երեքշաբթի տեղեկացրել է CBS հեռուստաալիքը, ջերմաստիճանը Չիկագոյում հասել է մինուս 13 աստիճանի, ինչը գերազանցել է 1986 թվականի ռեկորդը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Նման օդային զանգվածներն ավելի բնորոշ են հունվարի կեսերի եւ ոչ թե նոյեմբերի կեսերի համար։ Թերեւս, սա ջերմաչափի ամենացածր նիշն է, որը մենք ունեցել ենք, եւ դա կարող է ռեկորդ սահմանել ամբողջ տարածաշրջանում»,- հեռուստաալիքը մեջբերում է Ազգային օդերեւութաբանական ծառայության օդերեւութաբան Քեւին Բիրքի խոսքերը։

Շատ քաղաքներում օդի ջերմաստիճանը հասել է տարածաշրջաի համար սահմանային կետի։ Բուֆալոյում եւ Դեթրոյթում տեղումների մակարդակը կազմում է մոտ 25 սանտիմետր, Վերմոնթ եւ Մեն նահանգներում նման եղանակային պայմաններ են։

Կտրուկ ցրտերի պատճառով շատ դպրոցներ եւ ձեռնարկություններ երեքշաբթի փակվել են։ Ճանապարհներին տեղի են ունեցել բազմաթիվ ՃՏՊ-ներ, օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան հազար չվերթ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси