Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս. Նարեկ Սամսոնյան

ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս. Նարեկ Սամսոնյան

16:47 | 13.11.2019 | Հասարակություն

ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

«Այսօր ՀՔԾ-ից ստացա հանցագործության մասին հաղորդմանս պատասխանը և, «ի զարմանս» ինձ, մերժել են քրեական գործ հարուցել քր.օր.-ի 181-րդ հոդվածով:

Բնականաբար ՀՔԾ սույն որոշումը կբողոքարկեմ բոլոր հնարավոր ներպետական ատյաններում, իսկ ամենավերջում վստահաբար Նիկոլ Փաշինյանի կատարած բազմաթիվ հանցանքներին կգումարվի նաև 181-րդ հոդվածի հատկանիշները ուղղակի Նիկոլին զուգահեռ պատասխանատվության կենթարկվի նաև ՀՔԾ պետի տեղակալ Հովհաննիսյանը»,-գրել է նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси