Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԵՊՀ երկու ֆակուլտետների դասախոսները մեկօրյա գործադուլ են հայտարարել. Հայտարարությունը պատրաստ է

ԵՊՀ երկու ֆակուլտետների դասախոսները մեկօրյա գործադուլ են հայտարարել. Հայտարարությունը պատրաստ է

12:22 | 13.11.2019 | Հասարակություն

ԵՊՀ Հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսական կազմը՝ դեկանների գլխավորությամբ քիչ առաջ նիստ է անցկացրել, որի ժամանակ ընդունվել է հայտարարություն:

«Մենք ի համերաշխություն եւ ի աջակցություն մեր ուսանողների հայտարարում ենք մեկօրյա գործադուլ: Որպեսզի ուսանողներն իրենց ակցիայում չզգան միայնակ, որ այն խնդիրը, որն իրենք պաշտպանում են, դասախոսներն իրենց կողքին են»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայ գրականության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը:

Նա տեղեկացրեց, որ հայտարարության տեքստը շուտով կհրապարակվի, ինքը խոսել է միայն առաջրին կետի մասին:

«Կոչով դիմում ենք, սպասում ենք պատասխանի: Դրանից հետո, կախված դրանից մեր հետագա քայլերը արդեն կորոշենք»,-ասաց դասախոսը:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ից դասադուլ են անում՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը:

Նոյեմբերի 7-ին երիտասարդ դաշնակցականները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ, այնուհետեւ երթով շարվեցին դեպի նախարարությունների շենք եւ այնտեղ նստացույց հայտարարեցին: Նստացույցի մասնակիցների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կառավարման շրջանում նախարարությունը վարում է ապազգային քաղաքականություն՝ առաջ քաշելով վիճահարույց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը, առաջարկելով դպրոցական ծրագրից բերել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ֆինանսավորելով «հակահայկական, սատանիստական» նախագծեր: Նրանց հատկապես զայրացրել է մեծ աղմուկ բարձրացրած՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ տրամադրելու փաստը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси