Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թրամփն Էրդողանին 100 մլրդ դոլարի գործարք է առաջարկել. լրատվամիջոց

Թրամփն Էրդողանին 100 մլրդ դոլարի գործարք է առաջարկել. լրատվամիջոց

10:33 | 13.11.2019 | Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին 100 մլրդ դոլարի առեւտրային գործարք է առաջարկել եւ պատժամիջոցների հետ կապված իրավիճակի կարգավորման «շրջանցող ճանապարհ», որոնք Վաշինգտոնը խոստացել էր Անկարայի դեմ սահմանել ռուսական Ս-400 ԶՀՀ-ի գնման համար, հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Պարբերականի աղբյուրները հայտարարում են, որ ԱՄՆ եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը միտված ամերիկացի առաջնորդի այդպիսի առաջարկներ են պարունակվում նամակում, որն անցյալ շաբաթ ուղարկվել էր թուրք նախագահին:

Պարբերականի գնահատմամբ՝ Թրամփի առաջարկները, հավանաբար, «զայրույթ կհարուցեն» ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրների առնվազն մի մասի շրջանում, որոնք անցյալ ամիս աջակցել էին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով նրա դեմ պատժամիջոցների սահմանմանը:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 12-13-ը այց կկատարի ԱՄՆ եւ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ կքննարկի նորագույն կործանիչների, ռուսական եւ ամերիկյան Ս-400 եւ Patriot ՀՀՊ համակարգերի գնումը, ինչպես նաեւ Սիրիայի իրավիճակը:

Նորագույն ՀՀՊ համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ էին առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել էին հուլիսի կեսից: Սեպտեմբերի կեսին ավարտվել էր Ս-400-ների մատակարարման երկրորդ փուլը: Էրդողանի խոսքով՝ ռուսական ԶՀՀ-ն ամբողջությամբ գործողության մեջ կդրվի 2020 թվականի ապրիլին: Վաշինգտոնը պահանջել էր գործարքից հրաժարվել եւ փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրներ՝ սպառնալով հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաեւ պատժամիջոցներ սահմանել ըստ CAATSA-ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենք): Անկարան հրաժարվել էր զիջումների գնալ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси