Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսաստանաբնակ գործարար Ալբերտ Ավդոլյանը մարել է ռուս թոշակառուի 5 մլն ռուբլու չափով պարտքը

Ռուսաստանաբնակ գործարար Ալբերտ Ավդոլյանը մարել է ռուս թոշակառուի 5 մլն ռուբլու չափով պարտքը

17:04 | 12.11.2019 | Հասարակություն

Հայկական ծագմամբ ռուսաստանաբնակ գործարար Ալբերտ Ավդոլյանն Իրկուտսկի մարզի Ուստ Կուտ քաղաքի թոշակառու Սվետլանա Պշեննիկովայի պարտքն ամբողջությամբ մարել է, գրում է kp.ru-ն:

2005 թվականին երկրագետ, պատմության ուսուցչուհի Պշեննիկովան բանկից 700 հազար ռուբլի գումար է վերցրել՝ Հայրենական մեծ պատերազմի տեղի վետերանների մասին գիրք գրելու նպատակով: Ուստ Կուտի քաղաքապետարանը խոստացել էր մարել թոշակառուի վարկը, սակայն արդյունքում վերջինս ստիպված է եղել անձամբ մարել այն:

Սվետլանան ծանոթներից գումար, ինչպես նաև բարձր տոկոսադրույքով միկրովարկեր է վերցրել: Արդյունքում՝ 15 տարվա ընթացքում վարկի գումարն աճել և դարձել է 5 միլիոն ռուբլի: Թոշակառուի ունեցվածքը կալանքի տակ է դրվել, և մի քանի տարի կենսաթոշակից պահումներ են արվել:

Արդյունքում թաշակառուի վարկը մարել է Ավդոլյանը, որը երկար տարիներ ապրել է Իրկուտսկի մարզում, իսկ այժմ Իրկուտսկում «Ապագայի մեկնակետ» անվանմամբ կրթական արդիական համակարգով հագեցած կրթական կենտրոն է կառուցում, որը նախատեսված է նաև որբերի համար:

Տեղեկանալով իր վարկի մարման մասին՝ Սվետլանա Պշեննիկովան հայտարարել է, որ բառերն ավելորդ են՝ իր երախտագիտությունն Ավդոլյանին արտահայտելու համար: Նրա խոսքով՝ հիմա նա կենսաթոշակն ամբողջությամբ է ստանում և գիշերը հանգիստ է քնում:

Помощь Альберта Авдоляна вернула Светлане Пшенниковой веру в людей. Фото: кадр видео.

Бизнесмен покрыл долги Светланы Константиновны и всех ее знакомых и коллег, помогавших пенсионерке деньгами. Фото: кадр видео.

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси