Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԵՏՄ-ում կեղծված արտադրանքը դեղագործական շուկայում սուր խնդիր է. ԵՏՀ նախարար

ԵՏՄ-ում կեղծված արտադրանքը դեղագործական շուկայում սուր խնդիր է. ԵՏՀ նախարար

15:53 | 12.11.2019 | Հասարակություն

Եվրասիական տնտեսական միությունում կեղծված արտադրանքի աճի դինամիկան 2018 թվականին կազմել է 54 տոկոս, ինչը մտահոգող է։ Չկա որեւէ ճյուղ, որն առանձնանա իր ծավալով, բայց առավել սուր է՝ հետեւանքների իմաստով, իրավիճակը դեղագործական շուկայում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 12-ին ասաց  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Ժակսիլիկովը։

Նրա խոսքով՝ կեղծված արտադրանքի աճն աշխարհում ընդհանուր առմամբ սպառնում է պետությունների ուղղակի շահերին, ինչպես նաեւ անմիջականորեն բնակչությանը։ «Կարեւոր է խստացնել մասնակից երկրների վերահսկիչ մարմինների աշխատանքը, ինչպես նաեւ ԵՏՄ-ում ներդնել արտադրանքի մակնշավորման համակարգեր»,- նշել է նա։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси