Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վայոց Ձորում DAF բեռնատարը բախվել է արգելապատնեշին ու շրջված հայտնվել ապառաժ քարերի վրա

Վայոց Ձորում DAF բեռնատարը բախվել է արգելապատնեշին ու շրջված հայտնվել ապառաժ քարերի վրա

15:41 | 12.11.2019 | Պատահարներ

Վայոց ձորի մարզում, այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02:30-ի սահմաններում DAF մակնիշի իրանական համարանիշներով բեռնատարը Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ դեպի Երեւան ընթանալիս, Չիվա գյուղի վարչական տարածքում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, տապալել դրանք եւ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ տեղում կատարել են դիզվառելիքի հեռացման աշխատանքներ, քանի որ կողաշրջման հետեւանքով դիզվառելիքի արտահոսք է սկսել եւ սահմանազատել են տարածքը:

Փրկարարները եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում:

Քանի որ ավտոմեքենան բարձված է եղել ապրանքներով, ողջ գիշեր տեղում ծառայություն են կատարել ՃՈ տեսուչները, մինչեւ կժամանեն Իրանի ներկայացուցիչներն իրենց թարգմանչի հետ եւ դեպքի վայր կբերվի 2 վերամբարձ կռունկ, որպեսզի կարողանան ավտոմեքենան դուրս բերել անվտանգ վայր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси