Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր

13:38 | 12.11.2019 | Պատահարներ

Արարատի մարզում, այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:30-ի սահմաններում Մասիս քաղաքից դեպի Ռանչփար գյուղ տանող ճանապարհահատվածի 2-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 95 QA 095 համարանիշի եւ ВАЗ 2106 մակնիշի 35 ZZ 407 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси