Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Չիվա-Ելփին ճանապարհին Hovo ավտոմեքենան գլխիվայր շրջվել է ձորակը. հատուկ տեխնիկա է բերվել

Չիվա-Ելփին ճանապարհին Hovo ավտոմեքենան գլխիվայր շրջվել է ձորակը. հատուկ տեխնիկա է բերվել

13:27 | 12.11.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 11-ին, ժամը 18:26-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Չիվա-Ելփին հատվածում, տեղի է ունեցել ավտովթար՝ առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 101-րդ կմ-ին «Hovo» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր շրջվել մոտակա ձորակը (մոտ 8 մ). ավտոմեքենան երթեւեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան. տուժածներ չկան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси