Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ինչքան քիչ խոսեն, այնքան լավ». Հայկ Սարգսյանը՝ միասեռականների կողմից երեխա որդեգրելու նախագծի մասին

«Ինչքան քիչ խոսեն, այնքան լավ». Հայկ Սարգսյանը՝ միասեռականների կողմից երեխա որդեգրելու նախագծի մասին

13:18 | 12.11.2019 | Քաղաքականություն

Նման խնդիրների մասին ինչքան քիչ խոսեն, այնքան լավ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի նախագծին, որով պետք է արգելվեր նույնասեռականներին երեխա որդեգրել:

«Ինչպես մեր գործընկերները ներկայացրին, ամեն անգամ նման հարցեր շոշափելով, բարձրացնելով, այն ավելի մեծ նշանակություն ու կարեւորություն է ստանում, ինչին ինքս դեմ եմ»,-ասաց Հայկ Սարգսյանը:

Ըստ նրա` Գեւորգ Պետրոսյանը նախագիծ է բերել ԱԺ, որով ցանկանում է արգելել միասեռականների կողմից երեխա որդեգրելը, սակայն Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ միասեռականները երեխա որդեգրեն: «Այսինքն՝ նա նախագիծ է բերել ԱԺ գոյություն չունեցող խնդրի մասին եւ անընդհատ շահարկում է»,-ընդգծեց հայկ Սարգսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ վեճ եղավ ԱԺ-ում Գեւորգ Պետրոսյանի եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջեւ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси