Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Մի պահ ա եղել, անձնական բան չկար, մենք վաղուցվա ընկերներ ենք». Հակոբ Սիմիդյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին

«Մի պահ ա եղել, անձնական բան չկար, մենք վաղուցվա ընկերներ ենք». Հակոբ Սիմիդյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին

12:44 | 12.11.2019 | Քաղաքականություն

Այո, ընկերներով մի քիչ բարձր տոնով մի քանի բառ զրուցել ենք, ավարտվել ա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու հանկարծ «Իմ քայլի» պատգամավոր երը խմբով դուրս եկան նիստերի դահլիճից:

Հակոբ Սիմիդյանը խոստովանեց, որ միջադեպը իր եւ Վարդան Աթաբեկյանի միջեւ է եղել, որ պարզապես բարձր են խոսել. «Մի պահ ա եղել, ոչ մի հրմշտոց, ոչ մի քաշքշոց չի եղել, անձնական բան չկար, աշխատանքային պրոբլեմ էր, մենք վաղուցվա ընկերներ ենք»,-ասաց Սիմիդյանը՝ հավելելով. «Իմ դահլիճից դուրս գալ իմ ընկերոջն ուրիշ բան էր թվացել, հետո պարզեցինք, որ դա դա չի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովում, երբ քննարկվում էր «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եւ  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վիճաբանությունից հետո «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ լքել են դահլիճը։

Լրագրողների հարցին, թե ինչի՞ հետ էր կապված դահլիճը լքելը, տարբեր պատգամավորներ իրար հակասող պատասխաններ էին տվել: Նախ, պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, թե լուրջ բան չկա, ընդմիջման հարցերն էին քննարկում: Ի դեպ, լրագրողներն ականատես են եղել, թե ինչպես են «Իմ քայլի» պատգամավորներն իրար հրմշտելով մտնում խմբակցության սենյակ:

Լրագրողների դիտարկմանը, որ բարձր ձայներ են լսվել, «Իմ քայլից» Վիկտոր Ենգիբարյանն ասել էր. «Քվեարկությունը վերջացրեցինք, դուրս եկանք, սենյակում հետեւում ենք: Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, աշխատանքային գործընթաց է»:

Բոլոր պատգամավորները հերքեցին, թե հրմշտոց է եղել ներսում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси