Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իջևան-Դիլիջան ճանապարհին «Lada Largus»-ը մոտ 10 մետր ընկել է ձորը. կա վիրավոր

Իջևան-Դիլիջան ճանապարհին «Lada Largus»-ը մոտ 10 մետր ընկել է ձորը. կա վիրավոր

11:54 | 12.11.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 11-ին, ժամը 18:10-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջեւան-Դիլիջան հատվածի 3-րդ կմ-ին «Lada Largus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռոման Գ., ծնված 1961 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը (մոտ 10 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ռոման Գ.-ին տեղի ուժերով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Իջեւանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси