Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խոշոր հրդեհ Աթոյան փողոցում. այրվել են ավտոմեքենաներ եւ ավտոտնակներ

Խոշոր հրդեհ Աթոյան փողոցում. այրվել են ավտոմեքենաներ եւ ավտոտնակներ

11:38 | 12.11.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 11-ին, ժամը 18:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աթոյան փողոցի անցուղու թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:34-ին, մարվել՝ 20:42-ին:

Այրվել է 3 ավտոտնակ, որից երկուսն ամբողջությամբ, մեկը՝ մասամբ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոտնակներից մեկից տեղի ուժերով դուրս է բերվել եւ մարվել «Subaru Legacy» մակնիշի ավտոմեքենան: Մասամբ այրվել են ավտոմեքենայի թափքի եւ աջակողմյան հատվածները:

Փրկարարները մյուս ավտոտնակից դուրս են բերել «Mazda» մակնիշի ավտոմեքենան. մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Երրորդ ավտոտնակից դուրս են բերել գազի բալոն (3 կգ) եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси