Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». Աղմկահարույց նախագիծն ԱԺ օրակարգում չկա. Ինչ է լինելու ուժային կառույցներում

«Հրապարակ». Աղմկահարույց նախագիծն ԱԺ օրակարգում չկա. Ինչ է լինելու ուժային կառույցներում

11:18 | 12.11.2019 | Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության պետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնները «քաղաքացիականացնելու» աղմկահարույց նախագիծը ներառված չէ այսօր մեկնարկող ԱԺ քառօրյայի օրակարգում։ Խոսքն այն նախագծի մասին է, որով առաջարկվում է ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ նշանակել այն անձանց, որոնք համապատասխանում են պատգամավորի համար սահմանված չափանիշներին:

Այսինքն՝ այլեւս պարտադիր չի լինելու, որ այս պատասխանատու պաշտոններում նշանակվեն համակարգից համապատասխան փորձառությամբ՝ ստաժով ու կոչումով պաշտոնյաներ, այլ կարող են նշանակվել 25 տարին լրացած այն անձինք, որոնք 4 տարի Հայաստանում մշտական բնակության տեղեկանք կներկայացնեն։

Հոկտեմբերի 22-ին իշխող խմբակցությունն անսպասելի մերժեց առաջին ընթերցում անցած նախագիծը՝ երկրորդ ընթերցման ժամանակ հայտարարվեց, որ սահմանված ընթացակարգի համաձայն՝ այն «վերադառնում» է առաջին ընթերցման դիրքերին, իսկ դա նշանակում է, որ պատգամավորները երկշաբաթյա ժամկետ են ունենալու՝ վերջնական որոշում կայացնելու համար՝ ընդունո՞ւմ են այն, թե՞ ոչ, եւ այդ ընթացքում կարող են առաջարկներ ներկայացնել։

Ժամկետը լրացել է, սակայն որոշում եւ առաջարկներ դեռեւս չկան։ Երեկ ԼՀԿ-ական պատգամավորները մեզ խոստացան այսօր ճշտել եւ ասել՝ արդյոք երկշաբաթյա ժամկետը պարտադի՞ր է, թե՞ հնարավոր է էլի հետաձգել։ Հիշեցնենք՝ օրինագծի հեղինակը «Լուսավոր Հայաստանն» է։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси