Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Հրաժարում հրաժարականից․ ինչ են հորդորել Հայկ Հովհաննիսյանին

«Ժողովուրդ». Հրաժարում հրաժարականից․ ինչ են հորդորել Հայկ Հովհաննիսյանին

10:43 | 12.11.2019 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ իշխող թիմում ԲԴԽ 2 անդամի փնտրտուքի մեջ էին, երեկ ԲԴԽ-ում նոր զարգացումներ եղան. խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը օրվա սկզբում հրաժարականի դիմում ներկայացրեց: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` երբ դեռեւս Գագիկ Հարությունյանն էր ԲԴԽ-ն ղեկավարում, ե՛ւ դատավորները, ե՛ւ ԲԴԽ անդամները լուրջ տարաձայնություններ են ունեցել Հովհաննիսյանի հետ:

Գ. Հարությունյանին հորդորել են Հովհաննիսյանին չբերել ԲԴԽ, բայց նա չի լսել: Բայց ԲԴԽ-ից հեռանալուց հետո արդեն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նույնիսկ Հովհաննիսյանի հեռախոսազանգերին չի պատասխանել:

Իսկ ո՞րն էր հրաժարականի պատճառը. թերեւս այն, որ նաեւ դատավորներն են դժգոհել, թե ժամանակին Հովհաննիսյանը հայտարարում էր, որ կոռուպցիոն հակումներ ունեցող դատավորներին բացահայտելու համար պետք է կաշառքի պրովոկացիա կիրառել: Բայց օրվա ավարտին արդեն թերթին հայտնի դարձավ, որ ԲԴԽ գործընկերները հորդորել են Հովհաննիսյանին հրաժարվել դիմումից, որովհետեւ արմատական հակադրություններ չունեն միմյանց հետ:

Հովհաննիսյանն էլ հրաժարվել է ու շարունակում է պաշտոնավարել: Թերթի աղբյուրները փոխանցում են, սակայն, որ չի բացառվում` իրավապահներն, այնուամենայնիվ, հետաքրքրվեն Հովհաննիսյանի գործունեությամբ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси