
«Ժամանակ». Ինչպիսին կլինի Մոնումենտում նախկինների ապօրինի կառուցված շենքերի ճակատագիրը. Քրգործի մանրամասները՝ շուտով
10:17 | 12.11.2019 | Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում կհրապարակայնացվեն «Հաղթանակ» զբոսայգու շրջակայքում կառուցված շենքերի կառուցման համար հողահատկացման գործերով հարուցված քրեական գործի մանրամասները:
Ինչպես հայտնի է, այդ տարածքում բնակարաններ ունեն կառուցած նախորդ իշխանության ամենաբարձրաստիճան եւ կարկառուն ներկայացուցիչները: Կարող է պարզվել, որ այդ շինությունները կառուցվել են բազմաթիվ օրենքների խախտումներով: Թե ինչպիսին կլինի ապօրինի կառուցված շենքերի ճակատագիրը, դեռ հայտնի չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում