Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
13-ամյա դստեր կասկածները հիմնավորվեցին. Հարեւանուհին 3-ամյա երեխայի ձեռքից վերցրել էր դրամապանակն ու «սրբել» այն

13-ամյա դստեր կասկածները հիմնավորվեցին. Հարեւանուհին 3-ամյա երեխայի ձեռքից վերցրել էր դրամապանակն ու «սրբել» այն

17:32 | 11.11.2019 | Հասարակություն

Նոյեմբերի 10-ին, ժամը 13.50-ին, Մաստարա գյուղի մի բնակչուհի զանգել է ոստիկանության Թալինի բաժին եւ հայտնել, թե հարեւանուհին իր դրամապանակից փող է գողացել:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած ոստիկանները պարզել են, որ ահազանգողը տան բակում գնումներ կատարելուց հետո դրամապանակը թողել է երեքամյա դստեր մոտ, որի մոտից այն վերցրել է մյուս՝ 13-ամյա դուստրը: Տեսնելով, որ դրամապանակից բացակայում է 80 հազար դրամ՝ նա մորը հայտնել է, թե մինչեւ իր վերցնելը դրամապանակը եղել է հարեւանուհու ձեռքին:

Քրեական հետախույզները կասկածանքով բերման են ենթարկել հարեւանուհուն: Խուզարկության ժամանակ նա ներկայացրել է 20 հազարանոց չորս թղթադրամ եւ հայտնել, որ դրանք գողացել է հիշյալ դրամապանակից:

Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси