Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
2020-ին Երևանի բյուջեի մուտքերը 25 մլրդ դրամով ավել կլինեն. լայնածավալ սոցիալական բնակարանաշինություն է նախատեսվում

2020-ին Երևանի բյուջեի մուտքերը 25 մլրդ դրամով ավել կլինեն. լայնածավալ սոցիալական բնակարանաշինություն է նախատեսվում

16:33 | 11.11.2019 | Քաղաքականություն

2020 թվականի Երեւանի բյուջեն այս տարվա բյուջեի նկատմամբ առանձնակի մեծ աճով է առանձնանում: Այս մասին քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեսանյութում նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Նրա խոսքով, 2019-ի 83 մլրդ 200 մլն դրամի մուտքերի փոխարեն 2020-ին պլանավորել են 107 մլրդ դրամի մուտք:

«Սեփական եկամուտների կշիռը ընդհանուր համայնքի մուտքերում գնալով աճում է, ինչը բավական մեծ մակրոտնտեսական ցուցանիշ է: Մեր ծախսերը հաջորդ տարի կկազմեն շուրջ 116 մլրդ դրամ, որը 2019-ի համեմատ 25 մլրդ դրամով ավելի է»,-ասել է փոխքաղաքապետը:

Անդրադառնալով ծրագրերին, նա ընդգծել է, որ կան մի քանի խոշոր ծրագրեր, որոնցից է կանաչապատման նոր մոդելի ներդրումը, որի ֆինանսավորումը կլինի 3,6 մլրդ դրամ. «Բավական մեծ տարածքների զրոյից ոռոգման ցանցեր կկառուցվեն: Պլանավորում ենք նաեւ մեկնարկել բավական լայնածավալ սոցիալական բնակարանաշինության ծրագիր՝  վթարայինների վերաբնակեցման միջոցով: Բակերի բարեկարգում հոդվածով 1,5 մլրդ դրամ ենք նախատեսել: Ասֆալտապատման ծավալները եւս կավելանան. միայն 696 մլն դրամի մայթեր ենք կառուցելու»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմնական ծախսային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքն ավելի մատչելի դարձնելու ուղղությունը:

Փոխքաղաքապետը խոսել է նաեւ մետրոպոլիտենի վերազինման մասին, նշելով, որ 20 տարի անց այն կվերազինվի նոր շարժասանդուղքով, նոր շարժակազմերով եւ վերանորոգված, անվտանգ տեխնիկական միջոցներով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси