Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հոկտեմբերին բռնագանձումների ծավալը կազմել է շուրջ 3,867 մլրդ դրամ. ԴԱՀԿ

Հոկտեմբերին բռնագանձումների ծավալը կազմել է շուրջ 3,867 մլրդ դրամ. ԴԱՀԿ

16:11 | 11.11.2019 | Քաղաքականություն

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը նոյեմբերի 11-ին ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի եւ կառուցվածքային ստորաբաժանումների պետերի  մասնակցությամբ:

Ըստ օրակարգի՝ ներկայացվել են հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաեւ բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցները: 

Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը  կազմել է   շուրջ 3 մլրդ. 867 մլն. ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է ավելի քան 145 մլն. ՀՀ դրամ: Հարուցվել եւ վերսկսվել է 127478 կատարողական վարույթ, կարճվել եւ ավարտվել է 133817 կատարողական վարույթ:

Զեկուցվել է, որ հոկտեմբեր ամսվա ոչ աշխատանքային օրերին կազմակերպված  հերթապահությունների ընթացքում 855 կատարողական վարույթի շրջանակում  վերացվել են տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները՝ Ճանապարհային ոստիկանությունում  համապատասխան ձեւակերպումներ կատարելու նպատակով:

Խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին է ներկայացվել նաեւ նախորդ ամսվա ընթացքում  հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, ստացված գրությունների, դիմումների, թեժ գծին ուղղված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես՝ Ծառայության արագ սպասարկման գրասենյակ է այցելել եւ սպասարկվել  6778 քաղաքացի:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ արձանագրված թերացումները բացառելու եւ աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси