
«Յուվենտուսը» շնորհավորել է Դել Պիերոյի տարեդարձը
15:32 | 09.11.2019 | Սպորտ
Թուրինի «Յուվենտուսն» ակումբի Թվիթերի պաշտոնական էջում շնորհավորել է իտալական ֆուտբոլի լեգենդ, «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոյի ծննդյան 45-րդ տարեդարձը:
Դել Պիերոն «Յուվենտուսում» հանդես է եկել 1993-2012 թվականներին՝ ակումբի կազմում մասնակցելով 513 հանդիպման:
Իտալիայի ազգային հավաքականում Դել Պիերոն նորամուտը նշել է 1995 թվականին:
Buon compleanno, Leggenda! ❤️⚪️⚫️@delpieroale pic.twitter.com/iKlX3GxqyQ
— JuventusFC (@juventusfc) 9 ноября 2019 г.