Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դատախազությունն ու ՀՔԾ-ն ստացել են Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պահանջով գրությունները

Դատախազությունն ու ՀՔԾ-ն ստացել են Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պահանջով գրությունները

17:55 | 08.11.2019 | Հասարակություն

ՀՀ դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը ստացել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պահանջով գրությունները:

«Ստացել ենք դիմումը: Սահմանված կարգով կքննարկվի և դիմումատուին կտեղեկացվեն արդյունքների մասին», - փոխանցեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

ՀՔԾ մամուլի ծառայությունից ևս տեղեկացրեցին, որ Սամսոնյանի դիմումը կքննարկվի սահմանված կարգով:

«Ստացել ենք դիմումը: Սահմանված կարգով կքննարկվի», - փոխանցեցին ՀՔԾ-ից:

Երեկ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ՀՀ դատախազությանն ու ՀՔԾ-ին ուղղված հանցագործության մասին հաղորդում: Սամսոնյանը մասնավորապես հարց էր բարձրացրել այն մասին, թե որքանով է օրինակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված 6-րդ մասնաշենքի առանձնատուն տեղափոխվելը: Սամսոնյանը նշել էր, որ վարչապետն օրենքի խախտմամբ է տեղափոխվել առանձնատուն, քանի որ օրենքի 7.6-րդ հոդվածի համաձայն` «Վարչապետին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ, հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենքը»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси