Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսաստանը չի հրաժարվի միջուկային զենքից. Լավրով

Ռուսաստանը չի հրաժարվի միջուկային զենքից. Լավրով

16:54 | 08.11.2019 | Քաղաքականություն

Ռուսաստանը չի միանա Միջուկային զենքն արգելող համաձայնագրին, ինչպես տեղեկացնում է Россия 24-ը, այս մասին Մոսկվայում ընթացքում համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանը կողմ է միջուկային զենքից զերծ աշխարհին, սակայն ոչ այնպիսի միակողմանի ձևով, ինչպիսին ենթադրում է առաջարկվող համաձայնագիրը:

Սերգեյ Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը իր համաձայնությունը կտա միայն այն դեպքում, եթե զինաթափումը համընդհանուր լինի, իսկ անվտանգությունը՝ երաշխավորված:

Միջուկային զենքն արգելող համաձայնագիրն ընդունվել է 2017 թվականին և ուժի մեջ կմտնի 50 երկրների ստորագրություններն ստանալուց հետո միայն: Համաձայնագիրն արգելում է ստեղծել, արտադրել և գործարկել ցանկացած տեսակի միջուկային զենք:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси