Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տղամարդիկ ապամոնտաժել ու տրակտորով գողացել են խողովակները, որ տան կոյուղին սարքեն, բայց չեն հասցրել

Տղամարդիկ ապամոնտաժել ու տրակտորով գողացել են խողովակները, որ տան կոյուղին սարքեն, բայց չեն հասցրել

15:13 | 08.11.2019 | Հասարակություն

Նոյեմբերի 7-ին Աշոցքի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Շիրակի մարզի Ղազանչի գյուղի վարչական տարածքից քանդել, ապամոնտաժել ու գողացել են խողովակներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 16.10-ին, «Քյալմասարի դաշտ» կոչվող տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել նույն գյուղի բնակիչներ 62-ամյա եւ 40-ամյա տղամարդիկ՝ վերջինիս վարած տրակտորով, որի կցորդիչին բարձած էր հինգ մետր երկարությամբ եւ 270 մմ տրամաչափով ցինկե 15 խողովակ:

Տարեց տղամարդը հայտնել է, թե խողովակներն օգտագործելու էր իր տան կոյուղու վերանորոգման համար:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси