Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սպիտակ տունը հերքում է հավաստիացումները, թե Չինաստանը եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են սակագները հանելու մասին

Սպիտակ տունը հերքում է հավաստիացումները, թե Չինաստանը եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են սակագները հանելու մասին

14:25 | 08.11.2019 | Քաղաքականություն

Սպիտակ տունը հերքում է պնդումները, թե Չինաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են հանել փոխադարձ սակագները առեւտրային գործարքի «առաջին փուլում»։ Ինչպես ասել է Սպիտակ տան առեւտրային ներկայացուցիչ Փիթեր Նավարոն, եթե նախագահ Դոնալդ Թրամփը նման բան չի ասել, ուրեմն պետք չէ հավատալ դրան։

«Ներկայում չկա համաձայնություն որեւէ էական սակագին հանելու մասին՝ որպես պայման գործարքի «առաջին փուլի» համար»,- ասել է Նավարոն FoxNews-ի հարցազրույցում։ Նրա խոսքով՝ միակ մարդը, ով կարող է ընդունել այդ որոշումը, նախագահ Դոնալդ Թրամփն է։

Ավելի վաղ Չինաստանի առեւտրի նախարարությունը տեղեկացրել էր, որ երկու երկրները համաձայնել են փուլ առ փուլ հանել սակագները։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси