Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գեղարքունիքում Toyota Land Cruiser-ը բախվել է քարերին եւ գլխիվայր շրջվել. կան վիրավորներ (ֆոտո)

Գեղարքունիքում Toyota Land Cruiser-ը բախվել է քարերին եւ գլխիվայր շրջվել. կան վիրավորներ (ֆոտո)

14:10 | 08.11.2019 | Պատահարներ

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:30-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 333 OO 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում, դեռեւս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси