Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ճապոնիայում առգրավվել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 400 կգ

Ճապոնիայում առգրավվել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 400 կգ

12:23 | 08.11.2019 | Հասարակություն

Ճապոնիայում առգրավվել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 400 կիլոգրամ, 73 մլն դոլար արժողությամբ, Կոբե քաղաքի նավահանգստում, տեղեկացնում է AFP-ն։

Պաշտոնյաները հայտարարել են, որ չեն կարող լրացուցիչ մանրամասներ ներկայացնել, որովհետեւ հետաքննությունը շարունակվում է։

Խմբաքանակը գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր օգոստոսին, երբ իշխանություններն առգրավել էին 177 կիլոգրամ կոկաին Աիթի պրեֆեկտուրայի մեկ այլ նավահանգստում։

Թմրանյութերի վաճառքը Ճապոնիայում կազմակերպված հանցավորության հմնական հենարանն է, ներառյալ տխրահռչակ յակուձուն։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси