Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հրդեհ՝ Տաշիրի տներից մեկում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ. Խոհանոցը լրիվ այրվել է

Հրդեհ՝ Տաշիրի տներից մեկում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ. Խոհանոցը լրիվ այրվել է

11:22 | 08.11.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ժամը 03։39-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի 3-րդ թաղամասի Գետափնյա փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։20-ին, մարվել՝ 05։55-ին։

Այրվել են տան (մոտ 90 քմ) տանիքը՝ մասամբ, խոհանոցն՝ ամբողջությամբ (գույքով), հյուրասենյակի առաստաղը եւ գույքը՝ մասամբ, ջերմահարվել են երկու ննջասենյակների պատուհանները եւ առաստաղները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси