Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վթար Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում. բախվել են 3 մեքենաներ. Կա վիրավոր

Վթար Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում. բախվել են 3 մեքենաներ. Կա վիրավոր

10:09 | 07.11.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 21։14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գարեգին Նժդեհի եւ Սեւանի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոթվար՝ բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2105» (վարորդ՝ Միքայել Ղ., ծնված 1993 թ․), «Mercedes W124» (վարորդ` Կարեն Մ., ծնված 1985 թ․) եւ «Mercedes C230» (վարորդ՝ Վահան Մ., ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

«ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը՝ Արկադի Հ.-ն (ծնված 1978 թ․), հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси