Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պավել Մանուկյանի ասածը չի համապատասխանում իրականությանը. Էդուարդ Գրիգորյան

Պավել Մանուկյանի ասածը չի համապատասխանում իրականությանը. Էդուարդ Գրիգորյան

18:45 | 06.11.2019 | Քաղաքականություն

  «Սասնա ծռերի» գործով դատական նիստին ամբաստանյալ Պավել Մանուկյանի ցուցմունքն այն մասով, որ խմբի անդամ Էդուարդ Գրիգորյանը կապ ունի ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության հետ, իրականությանը չի համապատասխանում։  Այս մասին այսօր՝  նոյեմբերի 6-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստին իր ցուցմունքում նշեց ամբաստանյալ Էդուարդ Գրիգորյանը։

Դատավոր Մեսրոպ Մակյանի հարցին՝ ներկայում ինչպիսի՞ հարաբերություններ ունի Պավել Մանուկյանի հետ, Գրիգորյանն ասաց. «Ես Պավել Մանուկյանի հանդեպ թշնամական հարաբերություններ չունեմ»։

Դատախազի դիտարկմանը, որ Պավլիկ Մանուկյանը մեղադրում է Գրիգորյանին ծանր հանցագործություն կատարելու մեջ, իսկ Գրիգորյանն անիմաստ է համարում պարզել իրականությունը, Էդուարդ Գրիգորյանն ասաց. «Ոչ, ինձ իմ երկրի ապագան է հետաքրքրում։ Վարուժան Ավետիսյանի հետ էլ իմաստ չկա շփվելու»։

Գործով պաշտպան Զարուհի Փոստանջյանի հարցին՝ արդյոք Պավել  Մանուկյան իր ներկայացրած ցուցմունքներում ստո՞ւմ է, նա ասաց. «Պավել Մանուկյանի ասածը չի համապատասխանում իրականությանը»։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси