Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վթար Գրիգոր Լուսավորչի փողոցում. բախվել են «Մերսեդես»-ներ. կա վիրավոր

Վթար Գրիգոր Լուսավորչի փողոցում. բախվել են «Մերսեդես»-ներ. կա վիրավոր

11:23 | 06.11.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 01:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ քաղաքապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes W221» (վարորդ` Արմեն Տ., ծնված 1947 թ.) եւ «Mercedes W210» (վարորդ՝ Գրիգոր Խ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գրիգոր Խ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси