Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արագածոտնում Mercedes-ը բախվել է պատնեշին, մի քանի պտույտ գլորվել ու շրջված հայտնվել դաշտում. կա զոհ ու վիրավոր

Արագածոտնում Mercedes-ը բախվել է պատնեշին, մի քանի պտույտ գլորվել ու շրջված հայտնվել դաշտում. կա զոհ ու վիրավոր

10:52 | 06.11.2019 | Պատահարներ

Արագածոտնի մարզում, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 LG 976 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 44-րդ կմ հատվաում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել Հյուսիս-հարավ կառուցվող ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշներին եւ մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով ավտոմեքենայում գտնվող Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Սարգիս Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ մեկ հոգի, նրա համագյուղացի, 26-ամյա Արայիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով օպերատվորեն դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, մահացածի դին, որը մասամբ դուրս էր ընկել ավտոմեքենայի տանիքից (լուկից) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси