Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արարատում վթարից հետո BMW X6–ի վրայից հանել են համարանիշներն ու փորձել ավտոմեքենան դեպքի վայրից հեռացնել

Արարատում վթարից հետո BMW X6–ի վրայից հանել են համարանիշներն ու փորձել ավտոմեքենան դեպքի վայրից հեռացնել

17:11 | 05.11.2019 | Պատահարներ

Արարատի մարզում նոյեմբերի 3-ին, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի մուտքի մոտ BMW X6 մակնիշի 10 GL 007 համարանիշի ավտոմեքենայով վթար է տեղի ունեցել եւ վարորդը, սպասելով ճանապարհային ոստիկանների ժամանմանը, դեպքի վայր է կանչել քարշակ ավտոմեքենա, որպեսզի այն տեղափոխի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած ՃՈ ծառայողները հայտնաբերել են ավտոմեքենան, որի վրայից հանել էին համարանիշները: Նրանք հայտնաբերել են համարանիշները եւ վարորդը այն փակցրել է նորից ավտոմեքենային: Պարզվել է նաեւ, որ վթարի հետեւանքով տուժածներ չկան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси