Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ադրբեջանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել

Ադրբեջանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել

11:00 | 30.10.2019 | Քաղաքականություն

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Հաֆիզ Փաշաեւը դիմել է նախագահ Իլհամ Ալիեւին հրաժարականի խնդրանքով։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, իր դիմումում Փաշաեւը նշում է, որ իր գործունեության 27 տարիներին աշխատել է անկախ Ադրբեջանի պետական կառույցներում։ Հաշվի առնելով պետական ծառայությունում նոր եւ երիտասարդ կադրերի ներգրավման կոչը՝ Ադրբեջանում պետության ղեկավարի գլխավորությամբ իրականացվող բարեփոխումների ավելի արդյունավետ իրագործման համար, Փաշաեւը որոշել է սեփական ցանկությամբ թողնել փոխնախարարի պաշտոնը։

Բայց Փաշաեւը գործունեությունը կշարունակի  որպես ԱԳՆ Կոլեգիայի անդամ՝ հաշվի առնելով այն, որ նրա գլխավորած ԱԴԱ համալսարանը գործում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը կից։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси