Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սորոսը նշել է, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ում է աջակցում

Սորոսը նշել է, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ում է աջակցում

17:47 | 26.10.2019 | Հասարակություն

Ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսը աջակցություն է հայտնել Մասսաչուսեթս նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորոնի թեկնածությանը ԱՄՆ նախագահի պաշտոնում 2020 թվականին: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:

«Բաց հասարակություն» ՀԿ-ի հիմնադիրը հայտարարել է, որ Ուորոնը «լավ քաղաքական գործիչ է, որը կարող է հաղթանակ տանել»:

«Ես տվյալ դեպքում չեմ արտահայտում հանրային կարծիք, սակայն ես հավատում եմ, որ Ուորոնը ամենաորակավորված թեկնածուն է նախագահական ընտրությունների համար»-նշել է Սորոսը:

Մասնավորապես բիզնեսմենը հայտարարել է, որ աջակցում է հարուստների հարկերի բարձրացման գաղափարին, որը Ուորոնի հիմնական խոստումներից է:

Միաժամանակ Սորոսը խոստացել է, որ կհաշտվի ժողովրդի ցանկացած ընտրության հետ: Նա նշել է նաև, որ գործող նախարար Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը մեծ վնաս է հասցնում ԱՄՆ-ին: Սորոսը խոսելով Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին, ասել է, որ դա կործանարար քայլ էր:

Հոկտեմբերի 24-ին հայտարարվել էր, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը վարկանիշով բավական առաջ է դեմոկրատների մյուս թեկնածուներից: 2020 թվականի նախագահական ընտրություններում Ջո Բայդենի թեկնածության օգտին պատրաստ են քվեարկել դեմոկրատների 34%-ը, Ուորոնի օգտին՝ 19%-ը, իսկ սենատոր Բերնի Սանդերսի օգտին՝ 16%-ը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси