Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Անգլիայում «մահվան բեռնատարի» զոհերը ամենայն հավանականությամբ վիետնամցիներ էին

Անգլիայում «մահվան բեռնատարի» զոհերը ամենայն հավանականությամբ վիետնամցիներ էին

16:34 | 26.10.2019 | Հասարակություն

Տեղեկություններ են ստացվել, որ ասիական ծագմամբ զոհերի մեծ մասը, որոնք հայտնաբերվել էին բեռնատարի թափքում Լոնդոնից ոչ հեռու, Վիետնամից էին, տեղեկացնում է Reuters-ը։

Ահավոր գտածոն՝ 39 մարդու մարմինները բեռնատարի թափքում, հայտնաբերվել էր չորեքշաբթի, Լոնդոնից 32 կիլոմետր հեռավորության վրա։

Ոստիկանությունում սկզբում ասացին, որ զոհերը ենթադրաբար չինացիներ են, բայց Պեկինը հայտարարեց, որ այդ տեղեկությունն առայժմ չի հաստատվել։ Այժմ Չինաստանի եւ Վիետնամի պաշտոնական ներկայացուցիչները համագործակցում են բրիտանական ոստիկանության հետ, տեղեկացնում են երկու երկրների դեսպանություններում։

Վիետնամցի կաթոլիկ քահանա Էնթոնի Դանգ Հու Նամը տեղեկացրել է, որ կապվել է զոհերի ընտանիքների հետ։

Նրա խոսքով՝ զոհերի հարազատները տեղեկացրել են, որ նրանց հայտնի է եղել, որ իրենց հարազատները մեկնելու են Մեծ Բրիտանիա, եւ նրանք չեն կարողացել կապ հաստատել նրանց հետ։

Վիետնամի ԱԳՆ-ում ասել են, որ երկրի դեսպանությունը հրահանգ է ստացել բրիտանական ոստիկանությանն օգնություն ցուցաբերելու մասին՝ զոհերի անձը պարզելու գործում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси