Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար

Մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար

15:35 | 25.10.2019 | Հասարակություն

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Իջեւանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջեւանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակցի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերեւույթ չարաշահումներն արձանագրվել են 2010-2017 թթ.։

Այսպես՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջեւանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետը, չունենալով կարգադրիչ լիազորություններ, սակայն օժտված լինելով տնային այցելություններ կատարելու, սոցիալական աջակցություն ստանալու համար իրեն դիմած անձանց սոցիալական եւ նյութական պայմաններն ուսումնասիրելու, սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու, սոցիալական աջակցություն ստացողի կարիքները գնահատելու, նպաստի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու լիազորություններով, այսինքն` իրականացնելով պաշտոնատար անձ չհանդիսացող պետական ծառայողի գործառույթներ, իր գործունեության ընթացքում թույլ է տվել մի շարք չարաշահումներ, ինչի դիմաց իր՝ թվով 4 համագյուղացիներից  պահանջել եւ ստացել է խոշոր չափերով ապօրինի վարձատրություն:

Մասնավորապես՝ համագյուղացիների օգտին հանրային ծառայողի՝ իր լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու` ընտանեկան նպաստ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը ժամանակին հաշվառելու, պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար անհրաժեշտ տվյալները հաշվառելիս ընտանիքին սոցիալապես անապահով եւ նպաստառության ենթակա ճանաչելու մասին առաջարկություն ներկայացնելու դիմաց որպես ապօրինի վարձատրություն անձամբ ստացել է տարբեր չափերի գումարներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իջեւանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 311.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311.1-րդ հոդվածի 2-րդ մասով  եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Որոշում է կայացվել՝ վերջինիս անվամբ հաշվառված շարժական գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Նշենք, որ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու համար նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել նաեւ 4 անձի. նրանցից 3-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով, եւս մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 2-րդ մասով: Ոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` համաներման ակտի ուժով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси