Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ. ՊԵԿ

Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ. ՊԵԿ

15:12 | 25.10.2019 | Հասարակություն

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում զննության են ենթարկել Վրաստանից Հայաստան  ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Ա-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը:

Իրականացված հսկողության արդյունքում վարչության աշխաատակիցները հայտնաբերել են  տարբեր մոդելի 62 բջջային հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է ավտոմեքենայի բեռնախցիկի ստորին հատվածը:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի  առթիվ` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում` ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված  նյութերը, տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси