Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դանակահարություն՝ Գյումրիում․ տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է

Դանակահարություն՝ Գյումրիում․ տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է

13:23 | 25.10.2019 | Հասարակություն

Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մուշի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վերքով և շոկային վիճակում բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել է, որ տուժածն ի վիճակի չէ հաղորդում տալու։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ժամը 19.50-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Գյումրու ոստիկանները Գարեգին Նժդեհի փողոցից բաժին բերման են ենթարկել մշտական բնակության վայր չունեցող 40-ամյա մի կնոջ։ Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ ժամը 19.00-ի սահմաններում, գտվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով խփել է իր ծանոթ տղամարդուն՝ պատճառելով վնասվածք:

Ստուգվել է կնոջ խմածության աստիճանը: Նա ներկայացվել է նախաքննական մարմին և ձերբակալվել: Հոկտեմբերի 25-ին, ժամը 05.05-ին, հիվանդանոցից հայտնել են, որ տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси