Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ճապոնիայում ցուցահանդեսից մոտ 2 մլն դոլար արժողությամբ ադամանդ են գողացել

Ճապոնիայում ցուցահանդեսից մոտ 2 մլն դոլար արժողությամբ ադամանդ են գողացել

12:45 | 25.10.2019 | Հասարակություն

Ճապոնիայում թանկարժեք զարդերի ցուցադրության ժամանակ մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ադամանդ են գողացել, գրում է ТАСС-ը:

 

Ոստիկանության հաղորդմամբ՝ կողոպուտի պահը ֆիքսել չի հաջողվել:

Ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը, ադամանդը ցուցադրված է եղել «Պասիֆիկո Յոկոհամա» կենտրոնում ոսկերչական իրերի ցուցահանդեսի ժամանակ՝ այլ իրերի կողքին:

Ոստիկանության կարծիքով՝ ադամանդը գողացել են շատ կարճ ժամանակահատվածում: Քննչական մարմինները ենթադրում են, որ գողերը խմբով են գործել և հավանաբար ցուցահանդեսի սրահի անձնակազմի շրջանում համախոհներ են ունեցել:

Տոկիոյում վերջին նմանօրինակ մեծ հնչեղություն ստացած կողոպուտը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերին, երբ երեք տղամարդ հարձակվել են Harry Winston ապրանքանիշի ոսկերչական սրահի վրա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси