Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սիրիայից Իրաք տեղափոխված ԱՄՆ զինվորականները երկրից կհեռանան չորս շաբաթից

Սիրիայից Իրաք տեղափոխված ԱՄՆ զինվորականները երկրից կհեռանան չորս շաբաթից

18:08 | 23.10.2019 | Հասարակություն

Ամերիկացի զինծառայողները, որոնք Սիրիայի հյուսիսարեւելյան շրջաններից տեղափոխվել են Իրաք, Իրաքի տարածքը կլքեն չորս շաբաթվա ընթացքում։ Այս մասին, ինչպես տեղեկացրել է Al-Hadath հեռուստաալիքը, չորեքշաբթի Բաղդադում ասել է Իրաքի պաշտպանության նախարար Նաջահ աշ Շամարին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ «Սիրիայից դուրս բերված ամերիկյան զորքերը Իրաքից կհեռանան չորս շաբաթից»։

Աշ Շամարին այս հայտարարությունն արել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերի հետ բանակցություններից հետո, որը մի քանի ժամ առաջ ժամանել է Բաղդադ՝ չհայտարարված այցով։ Բաղդադում Պենտագոնի ղեկավարը նախատեսում է հանդիպել նաեւ երկրի վարչապետ Ադել Աբդել Մահդիի հետ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси