Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ֆրանսիայում հարձակում է կատարվել հայկական Սամուել-Մուրատյան վարժարանի դեմ

Ֆրանսիայում հարձակում է կատարվել հայկական Սամուել-Մուրատյան վարժարանի դեմ

17:42 | 23.10.2019 | Հասարակություն

Փարիզի հյուսիսում հարձակում է կատարվել Սամուել-Մուրատյան հայկական վարժարանի դեմ։ Այս մասին  Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը գրել է իր Թվիթերում։

Դեսպանը դատապարտել է վանդալիզմի ակտը։

«Մենք լրջորեն անհանգստացած ենք կրկնվող վանդալիզմից Սեւրի Սամուել-Մուրատյան հայկական վարժարանի դեմ։ Այդ գործողությունները չպետք է անպատիժ մնան»,- գրել է նա։

Նշենք, որ առաջին հարձակումը վարժարանի վրա տեղի էր ունեցել 2019-ի հունվարին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացրել էր այդ երկրում հրատարակվող ֆրանսալեզու Nouvelles d'Arménie (Հայաստանի նորություններ) ամսագրի գրասենյակի վրա հարձակման մասին։

«Հայաստանի դեսպանությունը Ֆրանսիայում վճռականորեն դատապարտում է հարձակումը Nouvelles d'Arménie ամսագրի գրասենյակի վրա։ Դա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության եւ հանրապետական արժեքների հանդեպ»,- ասվում է հայտարարությունում, որը տեղադրվել է դեսպան Հասմիկ Տոլմաջյանի Թվիթերի միկրոբլոգում։

Պարբերականի տվյալներով՝ հարձակումը կատարվել է կիրակի գիշեր։ Նշվում է, որ կոտրվել է խմբագրության դուռը, գողացել են տեսախցիկն ու երեք համակարգիչ, որտեղ պահվում էին գաղտնի տեղեկություններ։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси