Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Անտառապահ տղամարդը նկատելով, որ մի կին փորձում է ապօրինի հատել ծառեր, կրակել է

Անտառապահ տղամարդը նկատելով, որ մի կին փորձում է ապօրինի հատել ծառեր, կրակել է

17:32 | 23.10.2019 | Հասարակություն

Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է հնչել, թե կրակել են, օգնության կարիք կա:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, 56-ամյա անտառապահ տղամարդը իր պահաբաժնի տարածքում նկատելով, որ մի կին փորձում է ապօրինի հատել ծառեր, իր մոտ եղած որսորդական հրացանից նախազգուշական կրակ է արձակել՝ կանխելով ծառահատումը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում անտառապահը ներկայացրել է որսորդական հրացանը եւ երկու փամփուշտ: Նա հայտնել է, որ զենքը պատկանել է հանգուցյալ հորը:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси