Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դիտարկումներ են եղել Երևանի երեք դպրոցներում. արգելված սնունդ է հայտնաբերվել՝ պիցցա եւ հոդթոգ

Դիտարկումներ են եղել Երևանի երեք դպրոցներում. արգելված սնունդ է հայտնաբերվել՝ պիցցա եւ հոդթոգ

16:55 | 23.10.2019 | Հասարակություն

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել  Երեւանի Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան թիվ 129, Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 եւ Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցներում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում։

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ դիտարկումների ընթացքում թիվ 129 եւ 77 հիմնական դպրոցների բուֆետներում (վարձակալում են համապատասխանաբար «Համեղ պատառ» ՍՊԸ-ն եւ Ա/Ձ Խորեն Հովհաննիսյանը) հայտնաբերվել են թերի մակնշմամբ եւ կրեմային հրուշակեղեն, որը դպրոցի տարածքում վաճառելն արգելվում է:

Իսկ թիվ 82 հիմնական դպրոցի բուֆետում  (վարձակալում է Ա/Ձ Սարիկ  Անտոնյանը) հայտնաբերվել են ոչ միայն թերի մակնշմամբ եւ կրեմային հրուշակեղեն, այլեւ պահման պայմանների խախտմամբ պիցցա եւ հոթդոգ: Բոլոր այս սննդամթերքների վաճառքը դպրոցի տարածքում արգելվում է՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. թիվ 32Ն հրամանի: Այս դպրոցի սննդի կետը գործել է նաեւ սանիտարահիգիենիկ  կոպիտ խախտումներով, սառնարաններ չեն եղել:

Բոլոր դպրոցներում տրվել են արտադրանքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագրեր, սահմանվել է ժամկետ:

Գործընթացը շարունակական է, վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերի եւ Երեւանի դպրոցներում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси