Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բանակ չծառայածը չի կարող զոհվածի մորը փնովել․ Մարգարիտա Խաչատրյան

Բանակ չծառայածը չի կարող զոհվածի մորը փնովել․ Մարգարիտա Խաչատրյան

16:03 | 23.10.2019 | Հասարակություն

Վարչապետի հետ հանդիպմանը ես մի հարց բարձրացրեցի, որը դարձավ ինձ քարկոծելու առիթ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

«Ասացի՝ մեծարգո վարչապետ, մայրաբար թե քույրաբար դիմում եմ ձեզ՝ ակնկալելով, որ եթե դուք ՊՆ արտաբյուջեն կտրում եք, ապա այն ծրարները, որ փոխանցում էինք զոհված զինծառայողների ծնողներին, հիմա չենք կարող նրչանց աջակցել, բայց արտաբյուջեի այդ ծրաների հետ տիկին Մարգարիտան որեւէ կապ չունի»,-նշեց նա։

Մարգարիտա Խաչատրյանը  շեշտեց՝ եթե պետբյուջեի եկամուտներն ավելացել են, ինչպես հայտարարել է վարչապետը, ապա «ես ցույց եմ տալիս տեղը, օգնեք սոցիալապես անապահով ապրող զոհված զինծառայողների ընտանիքներին»։

Նա վրդովվել է, որ սոցիալական ցանցերում իրն փորջձում են փնովվել։

«Բանակ չծառայածը չի կարող զոհվածի մորը, սեւազգեստ մորը փնովել: Քաղաքին մոտ զորամասերում ինքնասպասարկումով ճաշարաններ ենք բացել, բայց առաջնագծում կանգնած զինվորների համար ոչինչ չենք արել, ոչ համազգեստն ու կոշիկներն ենք փոխել, ոչ սննդի որակն ենք փոխել, քարկոծեք ինչքան ուզում եք, ես էլ բանակին չունեմ տալու, եթե դուք ձեզ գովազդելու համար ծնողների աչքին փոշի եք փշում։ Գտեք մի միլիոնատերի երեխա, որ զոհվել է, գտեք մի մեծահարուստի երեխա, որ զոհվել է, այսօր սոցիալապես անապահով մայրերին նսեմացնում եք, որ կանգնել է բանակի զինվորի կողքին, ուզում եք չանեմ, ինձ չեք կարա կտրեք, իմ երդումն ու նշանաբանն է դա»,-նշեց նա։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси