Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննությունն ավարտվեց. որոշումը կհրապարակվի վաղը

Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննությունն ավարտվեց. որոշումը կհրապարակվի վաղը

15:57 | 23.10.2019 | Հասարակություն

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու ԱԱԾ–ի միջնորդության քննությունն այսօր ավարտվեց։ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարսգյանը դատարանում գտնվող լրագրողներին տեղեկացրեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը վաղը՝ ժամը 12։00–ին կհրապարակի դատարանի որոշումը։

Նշենք, որ այսօրվա նիստին դատավարության կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները։

«Մեղադրանքի կողմը հիմնավորում է, թե ինչու պետք է անձը մնա կալանքի տակ, իսկ մենք հակափաստարկներն էինք ներկայացնում։ Իրենց հիմնավորումը նույնն է. այն, որ անձը մնալով ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Նրանք համարում են, որ որևէ այլընտրանքային խափանման միջոց՝ այդ թվում գրավը, չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը»,–ասաց պաշտպանը։

Երեմ Սարգսյանը հերթական անգամ շեշտեց՝ Գագիկ Խաչատրյանի կողմից թաքնվելու վտանգը հիմնազուրկ է.

«Գագիկ Խաչատրյանը գտնվել է Գերմանիում բուժման մեջ, սակայն քննիչի մեկ զանգով դադարեցրել է բուժումը և վերադարձել, սակայն պարզվեց, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից նման վարքագիծը չի ողջունվում»,–ասաց նա։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է օգոստոսի 30–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը) նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի վատնման համար։

Խաչատրյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է  նրա Ֆինանսների նախարար եւ ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси