Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հասարակության ընկալումն այն է, որ «Հոկտեմբերի 27»-ն ամբողջությամբ չի բացահայտվել. ինձ մոտ էլ կան կասկածներ. Տ. Սիմոնյան

Հասարակության ընկալումն այն է, որ «Հոկտեմբերի 27»-ն ամբողջությամբ չի բացահայտվել. ինձ մոտ էլ կան կասկածներ. Տ. Սիմոնյան

15:41 | 23.10.2019 | Քաղաքականություն

Հասարակության ընկալումն այն է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործն ամբողջությամբ չի բացահայտվել, որ կան անձինք, որոնք իրական մեղավորներն են այդ գործի եւ չեն գտնվում ազատազրկման մեջ:  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը

«Իմ մոտ էլ կան դեռեւս որոշակի կասկածներ, որոնք ամբողջությամբ չեն փարատվել:

Հույս ունեմ, որ ինչպես «Մարտի 1»-ի գործն է քննության առարկա դարձել, այնպես էլ «Հոկտեմբերի 27»-ը պետք է լիարժեքորեն բացահայտվի, որ հասարակության մոտ կասկածներ չմնան:

Իհարկե, ես կողմ չեմ, որ մենք անընդհատ հետ դառնանք անցյալի խնդիրները փորփրենք, բայց այն խնդիրները, որոնք պետականության զարգացման գործում էական շեղումներ են ապահովել եւ խնդիրներ են առաջացրել, գոնե դրանց պետք է վերջնական պատասխան տրվի:»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու այս 1,5 տարում իրավապահները անդրադարձ չեն կատարել «Հոկտեմբերի 27»-ի գործին, Տարոն Սիմոնյանը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել իշխանություններին եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին. «Ինձ մոտ պարզապես կարող են կասկածներ լինեն, որ մարդիկ չեն տիրապետում բավարար տեղեկատվության կամ գործն ամբողջությամբ փակված է եւ որեւէ խնդիր չկա, որ պետք է բարձրաձայնվի»:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси