Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Անգլիայում 39 դիով բեռնատար է հայտնաբերվել

Անգլիայում 39 դիով բեռնատար է հայտնաբերվել

15:23 | 23.10.2019 | Հասարակություն

Անգլիական Էսսեքս կոմսության Գրեյս քաղաքի արդյունաբերական պարկի տարածքում գտնվող բեռնատարում 39 մահացած մարդ է հայտնաբերվել, հայտնում է Sky News-ը: Զոհերի թվում առնվազն 1 դեռահաս կա:

Բեռնատարի 25-ամյա վարորդը, որը ծնունդով Հյուսիսային Իռլանդիայից է, ձերբակալվել է սպանության կասկածանքով:

Քննիչների տվյալների համաձայն՝ բեռնատարն Անգլիա էր ժամանել Բուլղարիայից: Մեծ Բրիտանիայի սահմանն այն հատել էր հոկտեմբերի 19-ին:  

Ոստիկանությունը պարզում է բեռնատարում գտնված մարդկանց ինքնությունն ու նրանց մահվան հանգամանքները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси