Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կանխվել է «Կոշ» ՔԿՀ՝ խաղաթղթի և մարիխուանայի նմանվող զանգվածի փոխանցման փորձը

Կանխվել է «Կոշ» ՔԿՀ՝ խաղաթղթի և մարիխուանայի նմանվող զանգվածի փոխանցման փորձը

15:10 | 23.10.2019 | Հասարակություն

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կանխել են արգելված իրերի ներնետումը հիմնարկի բնակելի տարածք: Այս մասին տեղեկացնում է ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժինը։

Տեղանքի զննությամբ բնակելի տարածքին կից միջանկյալ պատի տանիքից հայտնաբերվել են գործարանային արտադրության 1 տրցակ խաղաթուղթ, ինչպես նաև պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 3.8 գր ու 3.3 գր քաշով առանձին զանգվածներ և արտանետվող փաթեթի ծանրությունն ապահովելու համար նախատեսված քար:

Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակավել է դատաքիմիական փորձաքննություն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси