Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Քրդերը կհայտնվեն թուրքական բանակի «մսաղացում», եթե հետ չքաշվեն սահմանից». Պեսկով

«Քրդերը կհայտնվեն թուրքական բանակի «մսաղացում», եթե հետ չքաշվեն սահմանից». Պեսկով

14:03 | 23.10.2019 | Հասարակություն

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, հանելով իր զորքը Սիրիայի հյուսիսից, փաստացի դավաճանել է իր բազմամյա դաշնակից քրդերին՝ նրանց ստիպելով կռվել թուրքական բանակի դեմ: Այս մասին տեղեկացնում է Life.ru կայքը:

«ԱՄՆ-ն վերջին մի քանի տարիներին քրդերի ամենամոտ դաշնակիցն էր, սակայն ամերիկացիները լքեցին նրանց և փաստացիորեն դավաճանեցին»,- նշել է Պեսկովը:

Մամուլի խոսնակը հավելել է, որ եթե քրդերը հետ չքաշվեն սահմանից, արդեն ստիպված կլինեն հետ քաշվել ռուսական ռազմական ոստիկանությունն ու Սիրիայի սահմանապահ ջոկատները, և այդ դեպքում տարածքում մնացած քրդական կազմավորումները կհայտնվեն թուրքական բանակի «թիրախում»:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի ընթացքում նրանք քննարկել են Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: Հանդիպման արդյունքում ընդունվել է հուշագիր, որի կետերից մեկն էլ քրդերի հեռացումն է թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա:  

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси